ՄԻՊ աշխատակիցները կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ը արդեն հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված մթնոլորտ է: Անազատության մեջ հայտնված քաղաքացիների հարազատներն ահազանգել են և վստահեցրել, որ ՔԿ հիմնարկում ծեծկռտուք է սկսվել:

ArmLur.am-ը ՄԻՊ գրասենյակից տեղեկացավ, որ ՄԻՊ աշխատակիցները կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Օմբուդսմենի հանձնարարականով այսօր կրկին ձևավորվել է աշխատանքային խումբ, եւ այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Նկատի ունենալով երեկ տարածված լուրերն ազատազրկվածների նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր կրկին այցելել են ՔԿՀ երեկվա իրադարձությունների վերաբերյալ առավել օբյեկտիվ և բազմակողմանի պատկեր կազմելու համար:

 




Լրահոս