
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության եւ մշակույթի հարցերի պատասխանատուների հետ: Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման եւ Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: