Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կայացել է «Այո»ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ ձեւավորվել է շտաբը, նշանակվել են շտաբի պետի` Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները:
Նրանք են` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նաեւ շտաբի քարոզչության պատասխանատուն է, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ «Կատաևրվել է աշխատանքի կազմակերպում, քննարկվել են անելիքները, կատարվելիք աշխատանքը, թե Երեւանում, թե մարզերում», ասաց Թադեւոսյանը Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին