Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով:
Արշավի մասնակիցները Քարին տակ գյուղում ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:
Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր եւ բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է, եւ պետությունը այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները: