Վրացի ու ադրբեջանցի հանցագործները պատանդ են վերցրել 2 ռուսի ու փրկագին պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՆԳ վարչության աշխատակիցները Ռուսթավի քաղաքում ձերբակալել են 5 մարդուց բաղկացած հանցավոր խմբավորման անդամների, ովքեր, իրավապահների տվյալներով` փող ստանալու նպատակով պատանդ են վերցրել Ռուսաստանի երկու քաղաքացու:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները նախօրոք պայմանավորվել են ու պլանավորել են փող ստանալու նպատակով  Ռուսաստանի երկու քաղաքացիների ապօրինաբար զրկել ազատությունից: Հարսանիքի մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած ռուսները հանցագործների կողմից փակի տակ են պահվել մի քանի օր: Հանցագործները նրանց ազատության դիմաց որոշակի գումար են պահանջել»,- նշվում է ՆԳ վարչության հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն` խմբավորումը 5 մարդուց է բաղկացած եղել, նրանց թվում եղել են Վրաստանի 3 ու Ադրբեջանի 2 քաղաքացիներ: Իրավապահները նաև առգրավել են փրկագնի մի մասը` 5700 դոլարը:




Լրահոս