![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/Renault-Concept-4.jpg)
Renault ընկերությունը ներկայացրել է Renault Corbusier ավտոմեքենայի նոր կոնցեպտը, որը ստեղծվել է ի պատիվ ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեի:
Կոնցեպտի ստեղծման համար հիմք են ընդունվել 30-ականների ֆուտուրիստական ավտոմեքենաները, արտ-դեկո ոճն ու ֆրանսիացի ճարտարապետի դիզայներական ժառանգությունը: Ինքը Կորբյուզեն համարում էր, որ նորագույն տեխնոլոգիաները վերաիմաստավորում են հնացած ոճը: