![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/14456725854569.jpeg)
Նոյեմբերի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժանմունքից Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման ենթարկվեց երևանցի 1978 թվականին ծնված Սարգիս Մակարյանը: Նա 2013 թվականի մարտից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի ՆԳ վարչության կողմից ՌԴ 105 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ սպանություն: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: