Մահացել է Զառա Արամյանի հայրը՝ երաժիշտ Ֆելիքս Արամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն է կնքել հաղորդավարուհի, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հայրը՝ երաժիշտ Ֆելիքս Արամյանը:

Ֆելիքս Արամյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, 1969-84 թթ. եղել է ձայնային ռեժիսոր, Երևանի Դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի անդամ:

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

felix-aramyan

ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի ողջ խմբագրակազմը ցավակցում է Արամյանների ընտանիքին անդառնալի կորստի կապակցոթյամբ:




Լրահոս