ՉՍՏԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ն իր շաբաթ օրվա համարում գրել էր, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ քննարկել է, թե ինչ կերպ կարող է այցելել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի այդ քայլը վատ հետեւանքներ չունենա: Նշել էինք նաեւ, որ, ըստ նախնական որոշման, Սարգսյանի այցն Ազատության հրապարակ կլինի շաբաթ կամ կիրակի օրը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Րաֆֆու մոտ «պատվիրակ» գործուղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարողացել «լեզու» գտնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հետ: Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանը հայտարարեց. «Հովիկ Աբրահամյանն ինձ ոչ մի բան չի առաջարկել, իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, իսկ ինքը ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկել»:




Լրահոս