Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն բաշխել է, թե ով որ վարչական շրջանում է պատասխանատու: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը եւ Նելսոն Զուլոյանն են, Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուն՝ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, Նորք-Մարաշինը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Քանաքեռ-Զեյթունինը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը, Մալաթիա-Սեբաստիայինը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Աջափնյակինը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, Արաբկիրինը՝ Հովհաննես Շահինյանը եւ Եվրոպական ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը, Դավթաշենինը՝ ՕԵԿ-ական Միքայել Աֆանդյանը: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը:
ՇՏԱԲԻ ՊԵՏԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ