«Մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա, ապրիլի 9-ին որոշելու ենք՝ ում ենք ենթարկվելու՝ անօրինական իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդի քվեն ստացած թեկնածուին,-երեկ Ազատության հրապարակում կայացած քաղաքացիական բաց խորհրդի 2-րդ նիստում ասել է Անդրիաս Ղուկասյանը` ընդգծելով,-այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե ժողովրդի կողքին են, պետք է լինեն այստեղ: Եթե լինեն այնտեղ (ԱԺ-ում), ուրեմն իրենք ճանաչում եւ ընդունում են կեղծիքներով ընտրված մարմինը եւ հնազանդ են… Նույնիսկ եթե չգան ու տանը մնան չեզոք, նույնն է, նշանակում է, որ իրենք ընդունում են անօրինական իշխանության հսկողությունն իրենց վրա: 20 օր ունենք այդ խնդիրը լուծելու համար»:
ՏԵ՞Ր, ԹԵ՞ ՀՆԱԶԱՆԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ