Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում այսօր կայացել է Էստոնիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը:
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից՝ խաղն ավարտվել է 1:2 հաշվով:
05:04 Հենրիկ Գրիգորյան՝ 0:1
12:19 Կրիստյան Պաապսի՝ 1:1
25:35 Վլադիսլավ Ցուրիլկին՝ 2:1
Նշենք, որ սա Հայաստանի ֆուտզալի հավաքականի երրորդ անընդմեջ պարտությունն է:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, մրցաշարի առաջին տուրում մեր հավաքականը պարտվել է Կիպրոսի ընտրանուն: Կիպրոս-Հայաստան խաղն ավարտվել է 3:2 հաշվով: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել է Լատվիայի ազգային հավաքականին՝ 3:4 հաշվով: