Չեռնոգորիայում բողոքի ցույցեր են. երկրի վարչապետը մեղադրում է Ռուսաստանին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը սերբ ազգայնականների հետ միասին մասնակցում է հակակառավարական ցույցերի կազմակերպմանը, որոնք ուղղված են Չեռնոգորիայում իշխանափոխությանը: Այս մասին HRT հրատարակչությանը հայտնել է երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչը. հայտնում է Lenta.ru-ն:

«Չկա ոչ մի կասկած, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն է խաղում Պոդգորիցում հակակառավարական ցույցերի կազմակերպման հարցում»,- ասել է նա` հավելելով, որ մտադրված չէ հեռանալ իր պաշտոնից:

mnogotysyachnyj-miting-v-chernog

Հավելենք, որ հոկտեմբերի 24-ին Չեռնոգորիայի ոստիկաններն արցունքաբեր գազ ու խլացուցիչ նռնակներ են օգտագործել երկրի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը ցրելու համար: Բուժօգնություն ստանալու էր դիմել 15 ոստիկան ու 24 քաղաքացիական անձինք:

m6gFnVr

Փողոց էր դուրս եկել շուրջ 5000 մարդ: Ցուցարարները պահանջել են Միլո Ջուկանովիչի հրաժարականը, ով իշխանության ղեկին է 1991 թվականից:

KMO_088197_201616_1_t218_085251




Լրահոս