Բեռնատարը հայտնվել է փոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ետևի անիվը հայտնվել է փոսում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Դ.-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 35 TL 363 պետհամարանիշով բենատարը ետևի անիվով հայտնվել է ջրագծի համար փորված փոսում. բեռնատարը դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:




Լրահոս