Կոմիկ ժանրի դերասանը` Գվատեմալայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջիմմի Մորալեսը` աջակողմյան Ազգային միաբանություն ճակատի թեկնածուն, հաղթել է կիրակի օրը Գվատեմալայում տեղի ունեցած  նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Քվեաթերթիկների 94%-ի ամփոփման արդյունքներով` նա հավաքել է ձայների 68,98%-ը· հայտնել է երկրի գերագույն նախընտրական մարմինը:

Մորալեսի մրցակցուհին` Սանդրա Տորրեսը, ով ներկայացնում էր ձախակողմյան Ազգային հույսի միությունը, ստացել է ձայների 31,02%-ը: Նա արդեն ընդունել է իր պարտությունն ու շնորհակալություն հայտնել իր կողմնակիցներին: 46-ամյա քաղաքական գործիչը 1.4 միլիոն ձայնով առաջ է անցել իր մրցակցից:

Գերագույն ընտրական մարմնի տվյալների համաձայն` ընտրություններն անցել են հանգիստ միջավայրում:

Մորալեսը, ով մեծ հանրաճանաչություն է վայելել որպես կոմիկ ժանրի դերասան, քաղաքականություն է մտել միայն 2011-ին:




Լրահոս