Խավյեր Մասկերանոն կարող է բաց թողնել 4 հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Բարսելոնա» – «Էյբար»(3:1) խաղի 83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է կատալոնական թիմի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն:

Պատճառն այն է եղել, որ ֆուտբոլիստը գլխավոր մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություն է կատարել. դա ֆիքսել է եզրային մրցավարը, ինչից հետո էլ գլխավոր մրցավարը ֆուտբոլիստին կարմիր քարտ է ցույց տվել:

Եթե հաստատվի մրցավարին վիրավորելու փաստը, ապա Մասկերանոն կարող է որակազրկվել 4 խաղով և բաց կթողնի մի քանի հանդիպում, այդ թվում` «Ռեալի» հետ խաղը:




Լրահոս