
«Հեսա կտենաք՝ սինագուրացիայից հետո ինչ ենք անելու»:
Ջոնիկ Աբրահամյան «Լրագիր»
Լսել է, որ ինչ-որ մի բան լինելու է, ու այդ բանը մի հատ էլ «ֆիրմա» անվանում ունի՝ «ինագուրացիա՞», թե՞ ոնց որ «սինագուրացիա»: Չէ, երեւի «սինագուրացիա». այդպես ավելի ինտելիգենտ կհնչի, մարդիկ էլ կլսեն-կմտածեն, որ խելացի մարդ է, նման բառեր գիտի: Ահա այսպես «մեյդան» դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը: Ոճը լրիվ ՀՀԿ-ական է՝ Վանգա-Վանգան, ինագուրացիա-սինագուրացիա… Տրամաբանությունը հուշում է, որ սա դեռ սկիզբն է, մտքի նման գոհարների ծնունդներ շատ կլինեն, եւ ոչ հեռու ապագայում մենք կհրատարակենք հայերեն բացատրական բառարանի հաջորդ հատորը: