Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը սկսել է քննադատել Էրդողանին, փոխանցում է Caucasusinfo.ru-ն:
Ինչպես հայտնում է թուրքական BirGun կայքը՝ վերջերս հեռուստատեսությամբ Արընչը հայտարարել է, որ ի տարբերություն ոմանց՝ նա չի պատրաստվում ասել. «Տվեք 400 պատգամավոր»: Դրանից հետո թուրքական Anadolu պետական գործակալությունն ու TRT հեռուստաալիքը Արընչին տեղեկատվական շրջափակման մեջ առան:
Բյուլենթ Արընչը՝ հասկանալով պատվիրատուին, հայտարարել է. «Որոշ մարդկանց հանդեպ իմ հարգանքը կորել է: Մարդիկ պետք է ճիշտ ընտրեն կուսակցական ընկերներին»:
Նշենք, որ Բյուլենթ Արընչը Թուրքիայի նախագահ Էրդողանի և նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկն է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան