Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է« հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամեր շարունակ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը հակառակորդը գնդակոծության տակ է պահել: Երեկ երեկոյան գյուղում հանգիստ է եղել, գիշերն անցել է խաղաղ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝ հավելելով, որ նախորդ օրվա վնասներն արդեն իսկ հաշվարկել են, տվյալներն ուղարկվել են Կառավարություն:
Համայնքապետը հուսով է, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կփոխհատուցվեն գյուղացիների վնասները. «Կարևորը՝ զոհեր չունենք: Կրակոցները սովորական են դարձել»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ կրակոցների հաջորդ առավոտյան գյուղացիները լծվել են հակառակորդի գնդակոծությունից հետո մնացած զինատեսակների մնացորդները հավաքելու գործին: