«Ֆորմուլա-1»-ի նախագահ Բեռնի Էքլսթոունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ղեկավարել ողջ Եվրոպան, փոխանցում է Formula One կայքը: Իր 85-ամյակի նախօրեին քաղաքականության և սպորտի մասին մտքերով Էքլսթոունը կիսվել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Պարոն Պուտինն իր ժամանակը վատնում է Ռուսաստանում, նա պետք է ղեկավարի Եվրոպան: Քանի որ ուրիշ ոչ ոք չի կարող ղեկավարել Եվրոպան»,-հայտարարել է «Ֆորմուլա-1»-ի նախագահը:
Նրա խոսքով՝ նա շփվել է ժամանակակից հայտնի քաղաքական գործիչների հետ, սակայն միայն ՌԴ նախագահն է ի զորու ղեկավարել Եվրոպան, իսկ սահմանափակելով իրեն «Կրեմլի ղեկավարի» դերով, նա միայն ժամանակ է կորցնում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան