Ուկրաինան և Ռուսաստանը դադարեցրել են ավիահաղորդակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է, սակայն Բրյուսելում մի քանի օր առաջ կայացած բանակցությունները հույս են ներշնչում, որ հետագայում կողմերը կարող են համաձայնության գալ. փոխանցում է РИА Новости Украина-ն: 

Ուկրաինան սեպտեմբերի 16-ին պատժամիջոցներ է սահմանել ռուսական 25 ավիաընկերության նկատմամբ: Փաստաթղթի համաձայն, որը հրապարակված է Ուկրաինայի նախագահի կայքում, պատժամիջոցային ցուցակում են ներառված ռուսական խոշոր «Աէրոֆլոտ» ավիաընկերություններն ու նրա 3 դուստր ավիաընկերությունները:

Ավիահաղորդակցության հետ կապված խնդիրներն ուղևորներին ստիպել են ակտիվորեն գնացքի տոմսեր գնել: «Ռուսական երկաթգծեր»-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի համար Մոսկվայի և Կիևի միջև տոմսերի պահանջարկն աճել է մեկուկես անգամ: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավիաթիռչքեների արժեքն այժմ կկազմի 13-141 հազար ռուբլի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

 




Լրահոս