Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող Одноклассники սոցցանցի հիմնական տարբերակը թարգմանվել է հայերեն։ Одноклассники ծրագրի մամուլի քարտուղար Լապուկ Մարիան հայտնել է. “Հայաստանը մեզ համար կարևոր շուկա է: 2012 թվականին մենք կիրառության մեջ մտցրեցինք բջջային տարբերակը, իսկ այժմ արդեն հիմնական տարբերակը։ Մենք ցանկանում ենք Одноклассники բերել հայտնի մարդկանց, ավելացնել տեղական տոները և լուրերը, որոնք հետաքրքիր են Հայաստանի լսարանի համար”։ Одноклассники-ի օրական այցելուների թիվը կազմում է մոտ 750-ից մինչեւ 800 հազար մարդ։
Одноклассники-ի հիմնական տարբերակը՝ հայերեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ