![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/367aed5f-7a01-42a8-85d3-2f8a6a58ba3f.jpg)
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է գրանցվել: Այս մասին այսօր հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Տեղեկացվում է «Իսլամական պետության» 4 զինյալների ոչնչացման մասին:
Փոխհրաձգության հետևանքով զոհվել է նաև ոստիկանության երկու աշխատակից, ևս 4-ը` վիրավորվել:
Հավելենք, որ Դիարբեքիր նահանգը սահմանամերձ է Սիրիային: