Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մտադրված է հանրապետության` Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն անցկացնել մինչ 2017 թ նախագահական ընտրությունները: Այս մասին վերջինս հայտնել է «Ռես» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, գրում է REGNUM-ը:
Հանրապետության ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանի հետ վերամիավորման գաղափարը կմիավորի հարավաօսիական հանրությունը, որն, ըստ նրա` այժմ չի կարելի համարել բավարար համախմբված: Նրա խոսքով` այս գաղափարն անհրաժեշտ է լիակատար կերպով իրականացնել, սակայն դա անհրաժեշտ է անել մինչ ընտրությունները:
«2017 թ ապրիլ-մայիս ամսինաներին մեզ սպասվում են հերթական նախագահական ընտրությունները, և ես չէի ցանկանա ճգնաժամային իրավիճակի կրկնություն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ եմ համարում մինչ նախընտրական քարոզարշավը իմանալ ժողովրդի կարծիքն ու կողմնորոշվել հանրապետության Ռուսաստանին հնարավոր միացման հարցում»,- ասել է Տիբիլովը: