Ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեցարացիների առաջարկը. Ուորլիքը կրկին բանակցելու կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպում ունեցավ ԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրոլիքը: Նա խոսեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին:

Նա, մասնավորապես, նշեց, որ եկել է ժամանակը ավելի համակարգված բանակցություններ վարելու, և որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպեն և միմյանց հետ քննարկեն լուծմանն առնչվող ամենադժվար հարցերը:

«Վերջին 18 ամիսների ընթացքում նախագահները չորս անգամ հանդիպել են, խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի ու սկզբունքների մասին: Սա կարևոր է, բայց բավարար չէ: Անցյալ տարի շվեցարացիներն առաջարկեցին, որ համակարգված բանակցություններ լինեն: Դրանք պետք է տեղի ունենան, կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն¸ և պետք է սկսվի արդյունավետ կերպով անդրադարձ այնպիսի հարցերի, որոնք առնչվում են լուծմանը: Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ կողմերը համաձայնություն ունեն: Ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեցարացիների առաջարկը: Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, ձևաչափի ուղղությամբ, և թե ովքեր պետք է լինեն այդ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կարծում ենք, որ նախագահի մակարդակից ցածր տեղի ունեցող հանդիպումները պետք է լինեն ավելի կայուն ու համակարգված գործընթաց: Կարող ենք դա կոչել ցանկացած կերպ, դա կարող է լինել հանձնաժողով, աշխատանքային խումբ, բայց կարևոր է, որ պաշտոնական բանակցային գործընթաց լինի»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:




Լրահոս