Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի շտաբի պետի տեղակալն է: Այսօր խորհրդարանում լրագրողները Կարապետյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են քարոզչություն իրականացնելու և ինչ միջոցներով:
Կարապետյանը նշեց, որ ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս անգամ, լինելու են մարզային հանդիպումներ: Հարցին, թե կոնկրետ ինչ տեսակի հանդիպումներ են լինելու, պատգամավորը պատասխանեց. «Դժվար է ասել, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի: Ըստ տարածքների կկողմնորոշվենք»:
Հարցին, թե կհաջողվի նրանց համոզել ժողովրդին «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին, Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, այո, կհաջողվի»:
Հարցին, թե որն է լինելու գլխավոր մեսիջը, որ մարդիկ լսեն և ասեն «Այո», Կարապետյանը պատասխանեց. «Այդ թեմայով այնքան են խոսել, որ արդեն ավելորդ եմ համարում դրա մասին խոսել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան