Գյումրեցիների անունից ո’չ «այո»-ն իրավունք ունի խոսելու, ո’չ «ոչ»-ը. Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու «այո»-ի քարոզարշավին: Պատգամավորն Armlur.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, սակայն դեռ չի որոշել, թե ինչպես է քարոզչություն իրականացնելու:

Դիտարկմանը` «Ոչ»-ի դաշտում գործող ուժերը վստահ են` Շիրակի մարզում իրենք հաջողության են հասնելու, Գրիգորյանը հակադարձեց` կոչ անելով ժողովրդի անունից հայտարարություններ չանել. «Պետք է փորձեն, «ոչ»-ն էլ պետք է փորձի, «այո»-ն էլ պետք է փորձի, տեսնեն` ով արդյունքի կհասնի: Վերջում ժողովուրդն է որոշելու, իր «այո»-ն կամ «ոչ»-ն ասելու: Այդ պատճառով առաջ ընկնել և ժողովրդի անունից դիրքորոշում հայտնել` սխալ է, ո’չ «այո»-ն իրավունք ունի ասելու, ո’չ «ոչ»-ը»- եզրափակեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս