Ինչպես արդեն հայտնել էինք, «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանն Ազգային ժողովի շենքի դիմաց պահանջում է խորհրդարանում քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ պահանջը ներկայացրել են և փոխանցել ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին և պահանջում են, որ վերջինս դուրս գա իրենց հետ հանդիպման:
Ղուկասյանը նշեց, որ ակցիան իրականացնելու են խորհրդարանի քառօրյայի բոլոր օրերին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան