Ռուսաստանը կարող է առանց համացանցի թողնել ողջ աշխարհը. Պենտագոնն անհանգստացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնն անհանգստացած է ողջ աշխարհին համացանցով ապահովող մի շարք կարևոր մալուխների տեղակայման գոտում ռուսական սուզանավերի ակտիվությամբ, հայտնում է Ren.tv-ն՝ հղում անելով New York Times պարբերականին:

«Վաշինգտոնն անհանգստացած է միջազգային կոնֆլիկտի դեպքում հաղորդակցման ծառայությունների աշխատանքի հնարավոր խափանմամբ»,-գրում է պարբերականը:

«Ես մտահոգված եմ նրանով, թե ինչ կարող են անել ռուսները: Ցանկացած պետության ակտիվության մասին տվյալները մտահոգություն են առաջացնում, սակայն գաղտնի բնույթի գործողությունների մասին մանրամասներ մենք չենք մեկնաբանում»,-այս մասին պարբերականին է հայտնել ԱՄՆ-ի նավատորմի հրամանատար դեր-ծովակալ Ֆրեդերիկ Ռյոգգեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

 




Լրահոս