ԲՀԿ անդամները հետ են կանչվել միջազգային պատվիրակություններից. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միջազգային պատվիրակություններից հետ է կանչել իր անդամներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Միջազգային պատվիրակություններից բոլորը, այդ թվում` ես, հետ ենք կանչվել: Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև` Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Միջազգային պատվիրակություններից հետ են կանչվել նաև Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ-ի անդամ էր, Միքայել Մելքումյանը, ով Սևծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր:

Ն· Զոհրաբյանի խոսքով՝ այս պահին խմբակցությունը հինգ ազատ տեղ ունի միջազգային պատվիրակություններում, ուստի առաջիկա օրերին կքննարկեն հարցն ու կան անհրաժեշտ փոխատեղումները։




Լրահոս