Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված   նախորդ շաբաթ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 46  վարչական արձանագրություն:

Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Իրավաբանական վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ վարչական արձանագրություններ են կազմվել չնախատեսված վայրերում աղբը թափելու 75  դեպքի մասով:

 

 




Լրահոս