Հոկտեմբերի 25-ի երեկոյան անհետացել է «Ադրբեջանի եվրոպական շարժման» ղեկավար, պատգամավորի թեկնածու Ռամին Հաջիլին: Ինչպես փոխանցում է «Թուրան» գործակալությունը, այս մասին հայտնել է անհետացածի կինը` Այսել Ալիզադեն:
Նրա խոսքերով` նա չգիտի, թե որտեղ և երբ է անհետացել իր ամուսինը:
«Ես հայտնել եմ ոստիկաններին նրա անհետացման մասին, տարվում են նրա որոնման աշխատանքները»,- ասել է նա:
«Մենք զանգահարել ենք նրա բոլոր ընկերներին, սակայն՟ ապարդյուն: Ի վերջո, զանգահարեցինք «102»` հայտնելով Ռամիլի անհետացման մասին»,- ասել է Ա. Ալիզադեն: