![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1445853355_pic_8de7a86130a16fae163ad26e548514fe.jpg)
Սիրիական կառավարական զորքերը ուժայիններից ազատագրել են երկրի հիմնական ավտոմայրուղու մի մասը. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
«Մենք այժմ վերահսկում ենք Դամասկոս-Հոմս ավտոմայրուղին: Մնացել է մաքրել ավտոմայրուղու առնվազն 10 կմ հատվածը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ այժմ սիրիական մայրաքաղաքից Հոմս տեղափոխվելու համար անհրաժեշտ է անցնել շրջանցիկ ճանապարհով: Երկրի արևելքում տեղակայված բնակավայրերը՝ Հարաստան, Ջոբարն ու Դուման դեռևս մնում են ուժայինների վերահսկողության տակ, որոնց թիվը հասել է 7 հազարի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան