ՀԱՆՈՒՆ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի 41-ամյա բնակիչ Թոմ Բարետը սպանել է իր կնոջը, որպեսզի հայտնվի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի լրատվական քրոնիկոնում»,-գրում է LifeNews-ը: Ոստիկանության աշխատակիցները ապշել են` իմանալով սպանության դրդապատճառը:  Պարզվել է՝ Բարետը սոցիալական ցանցի մեծ երկրպագու է եւ իր ողջ ազատ ժամանակն անցկացրել է քրեական քրոնիկայի ընթերցանության վրա: «Ցանկանում եմ, որ դուք այդ մասին անպայման գրեք «Ֆեյսբուք»-ի նորությունների ժապավենում»,-ասել է հանցագործը տեղի լրատվամիջոցներից մեկին: Ներկայում տղամարդը ձերբակալված է եւ սպասում է իր դատավճռին: 




Լրահոս