Ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, բայց ցանկություն էլ չեք հայտնում հրաժարական տալ. Գագիկ Ջհանգիրյանը` Կարեն Անդրեասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը  և հայտարարեց, որ զգացվում է՝ օմբուդսմենն իր աշխատանքից հաճույք չի ստանում:

«Ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, բայց ցանկություն էլ չեք հայտնում հրաժարական տալ»,- ասաց Ջհանգիրյանը: Ի պատասխան՟ Կարեն Անդրեասյանը նշեց, որ հրաժարականի կարիք ամենևին չի տեսնում, որովհետև կարծում է, որ այս պայմաններում շատ քչերը կարող են անել այն աշխատանքը, որն այսօր ինքն է անում:

«Հենց տեսնեմ որևէ մեկին, որը ավելի կոնկրետ ու հստակ ծրագրեր կներկայացնի, թե ինչ կարող է այս իրավիճակում ինձնից լավ անել, կքննարկեմ: Ինչ վերաբերում է հաճույք պատճառելուն, այդ հաճույքի բավարարումը ես զգացել եմ: Հարյուրից մեկին եթե կարողանում ես օգնել, դա այնքան հաճույք է , որ ծածկում է մնացած բոլոր խնդիրները»,- ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում նաև նշեց, որ օմբուդսմենը եկել է սատանի մայլեն և ուզում է քյանդրբազ խաղալ: «Ես գտնվում եմ Ազգային ժողովում, ոչ թե սատանի մայլում»,- արձագանքեց Կարեն Անդրեասյանը:




Լրահոս