Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը բուռն քննարկումների տեղիք տվեցն: Խորհրդարանի ընդդիմադիր թևը, հատկապես՟ ՀԱԿ խմբակցության պատգամավորները¸ բուռն քննադատության ենթարկեցին ՄԻՊ-ի աշխատանքը:
Լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը գործում է օրենքներին համապատասխան և կարող է քաղաքականությամբ զբաղվել միայն պաշտոնից հրաժարվելուց հետո:
«Ուրեմն ձեզ օմբունդսմեն պետք չէ: Ձեզ պետք է տանկերով, սրերով, թրերով պաշտպան, որը կգա և գլուխներ կկտրի: Օմբունդսմենը կոնկրետ գործառույթ ունի, որը ես չեմ գրել: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, և մեր պատգամավորները կարողացան ինձ բարկացնել իրենց անտրամաբանական ու անարդար պիտակներով: Ցնցողները ոչ թե պետք է այստեղ ամբիոնի մոտ օդը ցնցեն, այլ պետք է գնան և իսկապես գործ անեն և իրենց չհաջողված գործերի մեջ չպետք է օմբուդսմենին մեղադրեն: Դա վերաբերում է և իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր փորձում են հիվանդ գլխից խնդիրը փոխանցել առողջ գլխի վրա: Թող մտածեն իրենց հիվանդ գլուխների մասին», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան