Սուրիկ Խաչատրյանի և Ռուբեն Հայրապետյանի մասին կարելի է ֆիլմ նկարահանել` ինչպես կարելի ա կրիմինալի պատմության մեջ ներառվել. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՄԻՊ տարեկան զեկույցը:  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ  ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պետք է լինի երկրի թիվ մեկ ընդդիմադիրը, քանի որ ՀՀ-ում մարդու իրավունքներն անմխիթար վիճակում են:

Վերջինս նկատեց, որ այս տարվա տվյալներով` ՀՀ-ից հեռացել է 64.000 մարդ, իսկ պատճառներից մեկն հասարակության պաշտպանված չլինելն է. «Դուք անընդհատ ԱԺ-ից փորձում եք պաշտպանվածություն գտնել, ումի՞ց եք փնտրում պաշտպանվածություն, ումի՞ց եք փնտրում, ովքեր հիմնական խախտողնե՞րն են, սխալ հասցեով եք եկել»- նշեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության քարտուղարին դուր չէր եկել նաև, որ ՄԻՊ-ը երևույթը նշում է, սակայն անուններ չի տալիս: «Կարաք¸ չէ՞, նշեք, որ Սուրիկ Խաչատրյանի համար կարելի ա ֆիլմ էլ նկարահանել, էդ ընտանիքի մասին կարաս դասագիրք էլ գրես, թե ինչպես կարելի ա կրիմինալի պատմության մեջ ներառվել, թե ինչպես կարող է պաշտոնեական ռեսուրսները կիրառել մարդկանց ահաբեկելու համար, անուններ խի՞ չեք նշում: Ռուբեն Հայրապետյանի համար թրիլլեր կարելի ա նկարել՝ իր գործունեությունը կարա հիմք լինի»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:




Լրահոս