ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը սեւանցիների հետ աչքի է ընկել սկանդալային միջադեպով: Բոլորի աչքի առջեւ տեղի ունեցած քաշքշուկն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանին հասցված ապտակը տեսել են բոլորը, բայց, չգիտես ինչու, առ այսօր ո՛չ ՀՀ ոստիկանության, ո՛չ ՀՔԾ-ի, ո՛չ դատախազության կողմից որեւէ քայլ չի արվել՝ պատժելու ապտակողին: «Ժողովուրդ» օրաթերթն իր հետաքննության արդյունքում պարզել է, որ մարտի 10-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում Ռուբիկ Հակոբյանին ապտակել է Այրիվանքի համայնքապետ Դավիթ Բադոյանը: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հերքեց տեղեկությունը: «Ես, ճիշտ է, այնտեղ եմ եղել, սակայն նման բան չի եղել: Հայհոյանք եմ լսել, ուղղակի մարդիկ ասել են՝ ո՞նց թե, Գավառում կամ, ասենք, մեր մարզում տղամարդ չկա՞, ու հայհոյել են, թե չէ ի՞նչ ապտակ, ի՞նչ բան»,-վստահեցրեց Դավիթ Բադոյանը:
Հիշեցնենք, որ 2003-ին նույն Սեւան քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի քարոզարշավի ժամանակ անհայտ անձինք «ռազբորկա» հրահրեցին ու կրակոցներ արձակեցին: Նրանք եւս ժամանակին մնացին անպատիժ:




Լրահոս