ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել է մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը: Հիշեցնենք, որ մենք «Հայփոստ»-ի միջոցով Գուրգեն Աղաջանյանի անունից նամակ էինք ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: Սակայն հաջորդ օրը խմբագրություն էր այցելել ոմն Գուրգեն Աղաջանյան եւ հայտնել, թե ինքը «վիրավորված» է Կիրակոսյանի եւ Մարկոսյանի փոխարեն՝ պահանջելով 800 հազար դրամի փոխհատուցում: Բարեբախտաբար, հաղթեցինք դատարանում: 
Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, նույն դատարանում տեղի է ունենալու «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննությունը «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հիշեցնենք, որ Խաչիկը «Ժողովուրդ»-ից պահանջում է 6.2 մլն դրամի փոխհատուցում:




Լրահոս