Ուորլիքը ԼՂ հակամարտության կողմերին հորդորել է հրաժարվել զենքի կիրառումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել զենքի կիրառումից: Միջնորդը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է ականանետի արձակած կրակոցի բեկորների լուսանկար. այդ զինատեսակով սեպտեմբերին կրակի տակ էին պահվում հայկական սահմանամերձ գյուղերը:

«Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից’ ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից»,- գրել է Ուորլիքը:




Լրահոս