«Բարսելոնան» մտադիր է բողոքարկել թիմի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյին ցույց տված կարմիր քարտը, որը նա ստացել է Պրիմերայի 9-րդ տուրի Էյբարի դեմ խաղում (3:1):
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ մրցավարի վիրավորելու համար արգենտինացին կարող է որակազրկվել է 4 խաղով:
«Մենք բողոքարկում ենք ներկայացնելու: Որովհետև առաջին հերթին նա չի վիրավորել մրցավարին, և երկրորդ` մրցավարի հաշվետվության մեջ այդ դրվագը րոպեով նշված չէ, այնպես որ այն կարող է չեղյալ հայտարարվել»,- կատալոնական ակումբի տնօրեն Ալբերտ Սոլերի խոսքերն է մեջբերում «Onda Cero»-ն: