ԱԺ երեկվա նիստն անցավ բավական լարված մթնոլորտում. խորհրդարանը լսեց ԿԸՀ հաղորդումը 2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ: Հատկապես ընդդիմադիր պատգամավորներին զայրացրել էր այն հանգամանքը, որ ԱԺ-ում, օրինակ, ԿԸՀ հաղորդումը ներկայացնելիս պատգամավորները զեկուցողին միայն հարցեր տալու իրավունք ունեն եւ չունեն ելույթի հնարավորություն: Չնայած այս հանգամանքին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հարցը զուգորդեց փոքր ելույթով՝ ԿԸՀ նախագահին մեղադրելով ընտրակեղծիքներ կատարելու մեջ: Ըստ Փաշինյանի՝ Մուկուչյանն անձամբ է կեղծել ԱԺ ընտրությունները, նախագահական ընտրությունները եւ կեղծելու է նաեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները: Մուկուչյանն էլ հակադարձեց. «Նկատի ունենալով իմ դաստիարակությունը, որ չեմ կարող իջնել այդ մակարդակին եւ նույն ոճով խոսել, երեւի դա է Ձեզ թույլ տալիս նման կերպ վարվել»: «Եթե Ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, բայց Ձեր դաստիարակությունը հերիքում է, որ ԱԺ ամբիոնից մի ամբողջ ժողովրդի եւ հասարակությանը ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
ԹՎԱՆԿԱՐԻՉ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ