«Ժողովուրդ» օրաթերթը գրում է , որ «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 15-ին գրել էր, որ Երեւանի Սիլիկյան թաղամասում ավազակային հարձակման էին ենթարկվել 4-րդ փողոցի բնակիչներ, ամուսիններ Շիրին Ալիյանը եւ Թառլան Սադոյանը: Հանցագործները ներխուժել էին Ալիյանների բնակարան, ծեծի ենթարկել ամուսիններին եւ հափշտակել նրանց ոսկյա զարդերը ու 20 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շ. Ալիյանը դեպքից առաջ մասնակցել է ինչ-որ հուղարկավորության, որտեղ ծանոթներից մեկը արտասահմանից ուղարկված ինչ-որ գումար է փոխանցել նրան: Ենթադրվում է, որ ներկաներից մեկը նկատել է գումարը փոխանցելու պահը, եւ դա է պատճառ դարձել, որպեսզի երեք դիմակավորված անձինք հարձակվեին Ալիյանների տան վրա: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց պարզել Շ. Ալիյանից, որը ասաց, թե նման բան չի եղել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: