Հոկտեմբերի 27-ին կանխեցին Հայաստանի զարգացումը. 16 տարի անց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարելիցը: 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ահաբեկիչների արձակած գնդակներից սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյան, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը,  ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը,  Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Կասկածից վեր է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն այսօր վաղուց արդեն կլիներ զարգացման ուղին բռնած պետություն:

Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի զարգանալու անխուսափելիությունը միայն նրանց անձերով չէր պայմանավորված, այլ նաեւ այն հանգամանքով, որ 1996-ի եւ 1998-ի կեղծված նախագահական ընտրություններից հետո 1999-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ընտրողների մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժը: Այսինքն՝ ընտրողին կրկին վերադարձվել էր վստահությունը, որ նա է որոշողը:

Ի դեպ, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը եւս համոզված է, որ եթե այդ ողբերգությունը չլիներ, ապա Հայաստանը բոլորովին այլ զարգացման ուղով կընթանար: «ԱԺ, որ եկել են, ես համոզված եմ, որ հիմնական թիրախը Կարեն Դեմիրճյանն է եղել, հատկապես «Միասնությունը» ստեղծելուց հետո, եթե այն չստեղծվեր, գուցե հարցը ձգվեր: Բայց նրա հեղինակությունը, Վազգեն Սարգսյանի հետ միանալը հզոր ուժ էր ստեղծել, որը պետք է Հայաստանին տաներ սեփական ուղիով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ռիմա Դեմիրճյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս