«ԷՄՓԻՐԵՅ»-Ը ՎԱԽԵՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շաբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված «Էմփիրեյ» ռոք խմբի համերգը չի կայանալու: Այս մասին «Առավոտ»-ին հայտնել է խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Ընդ որում, դեռ կեսօրին Ս. Մանուկյանը հաստատել էր համերգին մասնակցությունը: Ս. Մանուկյանի պատմելով՝ խմբի անդամները համերգին մասնակցելու նպատակահարմարության հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, դրա համար որոշել են ընդհանրապես չմասնակցել: Նա նշել է նաեւ, որ, բացի ստեղծագործական տարաձայնություններից, խմբի մասնակցության հարցում առաջացել են տեխնիկական խնդիրներ եւս, ինչը դարձել է համերգից հրաժարվելու պատճառներից մեկը: 
Սակայն,  մեր կարծիքով, նրանք պարզապես չեն ցանկացել վատացնել հարաբերությունները իշխանությունների հետ, ինչը սազական չէ ռոք խմբին:




Լրահոս