Նոր պաշտոնը եկել է Վահրամ Բաղդասարյանի վրա. քեֆերն անպակաս են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրվա շտաբի ձևավորման նիստից հետո՝ կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։ Նորափեսան նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին է։ Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ներկաները հատկապես տպավորված են եղել փեսայի երգով՝ նա աշուղական երգի վարպետ կատարումով է հանդես եկել։ Ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա. նա այս տարի իր երկու դուստրերին էլ բարեհաջող ամուսնացրել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս