ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է, թե լավագույն երկխոսությունը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: «Եվ ակնհայտ է, որ կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները կարելի է չեզոքացնել միմիայն նոր, արդար ընտրությունների անցկացմամբ: Այլ լուծում չկա եւ չի էլ կարող լինել: Սա է միակ ողջամիտ քայլը, որը կարող է հանգուցալուծել առկա ճգնաժամը»,-ասել է նա՝ կարեւորելով նաեւ մարտի 1-ի սպանությունների մեղավորներին ու ժողովրդի վրա կրակելու հրաման տվածներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցը: 




Լրահոս