Բարաք Օբաման Թուրքիա է մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխատանքային այցով կուղևորվի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, այցը կշարունակվի նոյեմբերի 14-ից 22-ը: Նախագահը կայցելի Թուրքիա, Մալազիա ու Ֆիլիպիններ, հայտնում է Սպիտակ տունը:

«Թուրքիայում ԱՄՆ նախագահը կմասնակցի G20 անդամ երկրների հանդիպմանը, որտեղ մտադրված է քննարկել վստահ, կայուն ու հավասարակշռված համաշխարհային տնտեսական աճի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆիլիպիններում Օբաման պլանավորում է մասնակցել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, իսկ Մալազիայում կմասնակցի ԱՄՆ ու АСЕАН (Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի) բարձր մակարդակով հանդիպմանը:




Լրահոս