ԽՈՍՔԸ ԳՈՐԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, թեկուզեւ ՀՀԿ-ական խրթին ոճով, բայց գրեթե ուղղակի հասկացրել է, որ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ չի նախատեսում: Ավելին, Ս. Սարգսյանը նույնիսկ իր գոհունակությունն է հայտնել կառավարության աշխատանքից՝ խոսելով ինչ-որ 7,2 տոկոս տնտեսական աճի մասին: Երեւի այստեղ հարկ է կատարել մի փոքր հիշողության թարմացում. այդ խփվող ու նկարվող տոկոսներին զուգահեռ, ըստ պաշտոնական տվյալների, 2008թ. Հայաստանում աղքատությունը կազմել է 23, իսկ 2012-ի վերջում՝ 31 տոկոս: Աճել են նաեւ արտագաղթի ծավալները: Նաեւ հիշեցնենք, որ նույն Սերժ Սարգսյանը դեռ 2012-ի դեկտեմբերին հրապարակավ դժգոհություն հայտնեց ՀՀ կառավարությունից՝ հնչեցնելով հայտնի՝ Տիգրան, Դերո, Սեյրան անունները, նաեւ ստեղծելով «ջղայնանալու» իմիտացիա: Փաստորեն, Սերժ Սարգսյանի խոսքն էլ գործ չէ…




Լրահոս