«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են սիրիական Պալմիրա քաղաքի հնագույն 3 սյուները, փոխանցում է Newsru.com-ը:
Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնի տվյալների համաձայն՝ միաժամանակ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 3 մարդու՝ պայթյունից առաջ նրանց կապելով սյուներին: Կազմակերպությունում հայտնել են, որ զինյալները ձերբակալել են զոհերին Պալմիրայում և նրա ծայրամասերում:
Պալմիրա հնագույն քաղաքը, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս տարվա մայիսի սկզբից իսլամիստները ոչնչացնում են հնագույն քաղաքի մշակութային արժեքները: Օգոստոսի վերջին նրանք ոչնչացրեցին Բելի տաճարը՝ կառուցված 32թ.-ին: Հոկտեմբերի սկզբին պայթեցրեցին մոտ 2 հազար տարվա պատմություն ունեցող հին հռոմեացիների կողմից կառուցված Հաղթական կամարը և մի շարք այլ հուշարձաններ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան